Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Շնորհակալություն, բժիշկ

Շնորհակալություն, բժիշկ
06.12.2013 | 12:15

Մեր օրերում, երբ հաճախ քննադատորեն խոսվում ու գրվում է մարդկայնության և, ընդհանրապես, մարդկային հատկանիշների նահանջի մասին մեր հասարակական կյանքում, այնուամենայնիվ, առկա են դեպքեր և անձինք, ովքեր իրենց ամենօրյա նվիրական աշխատանքով արարում են բարություն ու մարդասիրություն, ինչն արժանի է ամենայն դրվատանքի: Այդ բնագավառներից մեկը առողջապահությունն է՝ զանգվածային լրատվամիջոցներով սփռվող իրարամերժ և հակասական հիշատակություններով, որտեղ սպրդում են թե՛ հիվանդների (մասնավորապես, նրանց հարազատների), թե բժիշկների կողմից դրսևորվող բացասական փաստերի արձանագրություններ:
Վերջերս որդուս՝ չորսամյա Հեկտորի հիվանդության պատճառով առիթ եղավ շփվելու «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի անձնակազմի հետ, որը ևս մեկ անգամ ցրեց իմ մեջ կանխավ ձևավորված կասկածամտության տրամադրվածությունը ներկայումս տեղի ունեցող գործընթացների նկատմամբ: Կենտրոնի տնօրեն, Երևան քաղաքի գլխավոր մանկական վիրաբույժ Նիկոլայ Դալլաքյանի և նրա բուժանձնակազմի ջանքերով ստեղծվել է մի մթնոլորտ, որտեղ ընտանեկան հոգեհարազատ վերաբերմունք է դրսևորվում հիվանդի հանդեպ, մասնագիտական հմտությունները և մարդկային բարձր հատկանիշներն արդեն իսկ բարոյահոգեբանական դրական ներգործություն են ունենում և յուրօրինակ գործոն դառնում հիվանդության հաղթահարման, հիվանդի հոգեկան ամրության և դիմադրողականության բարձրացման համար: Բժշկության և մարդկային բարձր հատկանիշների զուգորդումը մանկական վիրաբույժներ Գևորգ Հայրապետյանի և Արտակ Գևորգյանի շնորհիվ հնարավոր դարձրեց որդուս լիարժեք բուժումը: Այս համառոտ շարադրանքն ի զորու չէ արտահայտելու իմ ներքին զգացողությունները, խորին երախտագիտությունս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավարության և անձնակազմի հանդեպ: Հավանաբար միայն մեկ, հավաքական իմաստ պարունակող արտահայտությունը՝ «Շնորհակալություն, բժիշկ», բավարար չէ ընդգրկելու Հիպոկրատի երդման հավատարիմ նվիրյալների նկատմամբ հիվանդի և նրա հարազատների սրտի խոսքը: Եվ, ընդհանրապես, արժե, որ մարդիկ ավելի հաճախ հայտնեն արժանավորներին իրենց շնորհակալությունը, որը նաև դրական միջավայր կձևավորի հասարակության ներքին կյանքում:


Սերգեյ և Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆԵՐ

Դիտվել է՝ 3593

Մեկնաբանություններ